00:00:00

Սկանդալ շախմատային աշխարհում. Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել պայքարը

14:46, 29 օգոստոս 2020 Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը հրաժարվել է շարունակել առցանց անցկացվող օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը: Հնդկաստանի հավաքականի հետ առաջին մրցամարտն ավարտվել է հնդիկ շախմատիստների նվազագույն առավելությամբ՝ 3,5:2,5: Սակայն պարզվել է, որ 5-րդ խաղատախտակի վրա, որի վրա հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, ծրագրային խնդիր է ծագել, որի պատճառով հայ շախմատիստը չի կարողացել քայլ կատարել և նրա հաշվին պարտություն է գրանցվել: Հայաստանի հավաքականը բողոքարկել է այդ պարտիան և առաջարկել է այն վերսկսել այն քայլից ու այն ժամաքանակից, որից հետո առցանց հարթակում ծրագրային խնդիր է առաջացել: Սակայն ՖԻԴԵ-ն, որը օլիմպիադայի անցկացման պատասխանատուն է, չի բավարարել մեր հավաքականի պահանջը: Արդյունքում Հայաստանի ընտրանին հրաժարվել է շարունակել հանդիպումը և թիմը տեխնիկական պարտություն է գրանցել: Հնդկաստանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ադրբեջան – Լեհաստան զույգի հաղթողի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը առցանց օլիմպիադայի քառորդ եզրափակչում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր