00:00:00

Փրկարարները «Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանից դուրս են բերել կնոջ դի

21:25, 28 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 28-ին, ժամը 13։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել, այնուհետեւ տեղեկություն է ստացվել, որ  Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը եւ բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: «Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում հայտնաբերվել է Լուդմիլա Դ.-ի դին. փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր