00:00:00

Արոնյան․ Բավարարված չեմ ՖԻԴԵ-ի որոշումից

23:05, 28 օգոստոս 2020 Սպորտ

ՖԻԴԵ-ն չի բավարարել Հայաստանի հավաքականի բողոքարկումը օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հնդկաստանի հավաքականի հետ դիմակայությունում Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։ Chess.com կայքի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով հայ գրոսմայստերը ժամանակ է կորցրել։ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է ՖԻԴԵ-ի որոշումը։ «Որպես Օլիմպիադայի եռակի չեմպիոն թիմի առաջատար ես բավարարված չեմ ՖԻԴԵ-ի որոշումից, որով մերժվեց մեր բողոքարկումը Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ կապված։ Մենք ապացուցեցինք, որ մեր կապը եղել է կայուն»,- գրել է Արոնյանը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը պարտվել էր Նիհալ Սարինին։ Առաջին ռաունդում Հայաստանի թիմը հնդիկներին պարտվել է 2,5։3,5 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր