00:00:00

Ռումենիգե. «Բավարիան» չի կարող թույլ տալ իրեն ձեռք բերել Մեսիին

21:35, 28 օգոստոս 2020 Սպորտ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Անկեղծ ասած, ցավում եմ, որ Մեսին պետք է հեռանա «Բարսելոնայից»: Նա կերտել է այդ ակումբի պատմությունը, և ես կարծում եմ, որ Մեսին պետք է կարիերան ավարտի հենց «Բարսելոնայում»: «Բավարիան» չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել Մեսիին: Նա բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստ է, իսկ նման տրանսֆեր մենք չենք կարող իրականացնել»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Kicker-ը: Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է բանակցում արգենտինացի հարձակվողի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր