00:00:00

Նոր Արթիկում գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել

11:53, 28 օգոստոս 2020 Պատահարներ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գամփռները կյանքի գնով պաշտպանել են տիրոջը՝ հովվին, սակայն օձի խայթոցից նրանց կյանքը փրկել չի հաջողվել․․․ Օրերս արտառոց դեպք է գրանցվել Նոր Արթիկ գյուղի սարերում։ Երիտասարդ հովիվը իր երկու գամփռների հետ արածելիս է եղել գյուղի ոչխարների հոտը, երբ պատահաբար օձը հարձակվել է նրա վրա։ Երկու գամփռներն անմիջապես մարտի են բռնվել բավականին մեծ չափերով գյուրզայի հետ։ Գամփռները թեև սատկացրել են օձին, սակայն ծանր վիրավորվել են և մի կերպ են կարողացել գյուղ հասբել։ Սակայն կարճ ժամանակ անց երկուսն էլ սատկել են օձի խայթոցներից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր