00:00:00

Պոմպեոն ավարտում է Մերձավոր Արեւելքում շրջագայությունը

23:25, 27 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավարտում է Մերձավոր Արեւելքում շրջագայությունը: Նա հանդիպել է Օմանի սուլթանի հետ: Դա շրջագայության վերջին հանդիպումն էր, հաղորդում է AP-ը: Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանի մայրաքաղաք Մասկատում, որտեղ նա հանդիպել է սուլթան Հայթամ բին Թարիքի հետ: Ավելի ուշ Պոմպեոն Թվիթթերում հայտնել է, որ քննարկել են տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ Պարսից ծոցի երկրների բարգավաճման կարեւորությունը: Օմանի նորությունների պետական գործակալությունը Պոմպեոյի այցը որակել է որպես «սուլթանատի կարճ այց»՝ չհստակեցնելով, թե ինչ է քննարկվել: Պոմպեոն արդեն այցելել է Իսրայել, Սուդան, Բահրեյն եւ ԱՄԷ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր