00:00:00

Ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ «Աջարաբեթ․էյէմ»-ի գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել

15:42, 27 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր