00:00:00

Հանգիստ թողեք հարևաններիս և իմ բնակավայրի բնակիչներին. Վահե Էնֆիաջյան

02:00, 27 օգոստոս 2020 Բլոգ

Սա մի պատմություն է «փոթորիկ մեկ բաժակ ջրում» ժանրից։ Հանգիստ թողեք հարևաններիս և իմ բնակավայրի բնակիչներին ․․․ Օրեր շարունակ իմ տան հարակից տարածքի բնակիչներին և հատուկ նշանակության տարածքների աշխատակիցներին հրավիրում են Ոստիկանություն, փորձում կորզել ինչ-որ ինֆորմացիա՝ խախտելով մարդկանց բնականոն կյանքը և անդորրը։ Պետության անվտանգությանը սպառնացող հրատապ խնդիրներով զբաղվելու փոխարեն փորձում են շինծու տեղեկություններ կորզել և տարածել։ Այս միջադեպի շուրջ ես ավելի վաղ հրապարակավ պարզաբանել եմ և ոչ մի հարց անպատասխան չեմ թողել։ Ըստ իս, զավեշտը կայանում է նրանում, որ իմ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններից որևէ մեկը չփորձեց անձամբ ինձ հետ կապ հաստատել, փորձել ճշտել իմ առողջական վիճակի, անվտանգության մասին։ Ընդ որում, հարկ են համարում կարծիք լսել մարդասպանության հոդվածով դատապարտված, հոգեկան խնդիրներ ունեցող ոմն անձից, բայց չեն փորձում ճշտել ՀՀ ԱԺ փոխնախագահից։ Այսքան օր անց հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է։ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ ՍԹԱՓՎԵՔ Պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր