00:00:00

Գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու բնակարանում. որդին ընկերոջ տանն է գիշերել ու փրկվել

14:25, 26 օգոստոս 2020 Պատահարներ

Նախնական տվյալով, գազի պայթյունը եղել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու՝ 41-ամյա Էդգար Մարգարյանի բնակարանում: NEWS.am-ի հետ զրույցում բակում հավաքված հարեւանները նշեցին, որ Էդգարի որդին՝ Էրիկը կյանքում առաջին անգամ գիշերել է ընկերոջ տանը եւ դրանով փրկվել: «Շատ ուրախացանք, որ Էրիկը առողջ մնաց. Ինքն այդ օրը տանը չի քնել, կյանքում առաջին անգամ ընկերոջ տանն է քնել: Ես ասացի՝ Էրիկ ջան, Աստված քեզ պահել է: Ընտանիքի կինն այստեղ չէ, 9-րդ դասարանում սովորող աղջիկն էլ Էջմիածին տատիկի տանն է: Այդպես գիտենք հարեւաններից»,-ասաց բնակիչներից մեկը: Նշեցին նաեւ, որ Էդգարը տաքսու վարորդ է: Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փրկարարները փլատակների տակից դուրս է բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած է. իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը՝ 41-ամյա Էդգար Մարգարյանինը՝ ծայրահեղ ծանր: Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր