00:00:00

Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները

11:37, 26 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 26-ին, ժամը 11։02-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է քաղաքացու որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացիներ։ Օգոստոսի 23-25-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր