00:00:00

Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ

10:06, 26 օգոստոս 2020 Պատահարներ

Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժողի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում եւ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր