Առաջարկ 1: Սյունիքի մարզում վերանորոգել Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ միջհամայնքային 7 կմ երկարությամբ ճանապարհը։
Հիմնավորում։ Խոշորացված Գորիս համայնքը ընդգրկում է Խնձորեսկ և Ներքին խնձորեսկ համայնքները, որոնց միջև ձգվող անբարեկարգ ճանապարհը խոչընդոտում է ոչ միայն միջհամայնքային, այլև նշված համայնքների և համայնքի կենտրոն Գորիս քաղաքի միջև հաղորդակցությունը։
Առաջարկ 2: Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում կառուցել մարզադպրոց։
Հիմնավորում։ Տաթև խոշորացված համայնքը ընդգրկող և սահմանամերձ կարգավիճակ ունեցող Շինուհայրի բնակիչները առաջարկ են ներկայացրել համայնքում ունենալ մարզադպրոց՝ հաշվի առնելով համայնքում բնակվող երեխաների պահանջարկը և հետաքրքրությունը տարատեսակ սպորտաձևերի նկատմամբ։
Առաջարկ 3: Արարատի մարզի Արևաբույր համայնքում կառուցել նոր դպրոց։
Հիմնավորում։ Արևաբույր համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում և զուրկ է կենցաղային բավարար պայմաններից։ Այն պիտանի չէ որպես կրթական օջախ ծառայելուն և անհարժեշտ է կառուցել նոր դպրոց։
Դպրոցում սովորում է 180 երեխա։ Առաջարկում եմ 2020 թվականի բյուջեում նախատեսել նոր դպրոցի կառուցում, որը կարժենա մոտավորապես 480 մլն ՀՀ դրամ։
Առաջարկ 4։ Երևան քաղաքի Ծարավ-Աղբյուր թաղամասում կառուցել նոր դպրոց։
Հիմնավորում։ Ապրում է 10 հազար բնակիչ, թաղամասը գնալով ընդլայնվում է երիտասարդ ընտանիքներով, սակայն այն չունի հանրակրթական դպրոց։ Առաջարկում եմ կառուցել դպրոց թվով 500 աշակերտի համար, որը կարժենա մոտավորապես 900 մլն դրամ։