00:00:00

Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

18:01, 25 օգոստոս 2020 Բլոգ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։ Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության համեմատության համատեքստում։ Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում վստահ եմ, որ տիրապետում են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում։ Ճիշտ է՝ վերոնշյալ հարցազրույցում մեծ թվով խնդրահարույց և մեր զինված ուժերի հեղինակության դեմ ուղղված այլ հայտարարություններ ևս հնչեցվեց, սակայն պարտադիր ժամկետային զինծառայության հետ կապված ձևակերպումներն այս պարագայում ամենավտանգավորն էին։ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր