00:00:00

Թրամփը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կանցնի առանց պատվաստանյութի

11:36, 25 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կհաջողվի կորոնավիրուսից ազատվել, անկախ հանգամանքից՝ ԱՄՆ-ում պատվաստանյութ ի հայտ կգա, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները բազմիցս հերքել են ԱՄՆ նախագահի հայտարարություններն այն մասին, որ կորոնավիրուսը «կարող է աստիճանաբար «ոչ»-ի գնալ»։ «Երբ մենք ազատվենք այս վիրուսից, իսկ դա կանցնի, եւ դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են, պատվաստանյութերով եւ անգամ առանց դրանց։ Դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման եզրափակիչ փուլը, եւ հայտարարել, որ «այն կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ կամ գուցե ավելի վաղ»։ «Մենք վիրուսը կհաղթահարենք միասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն անցել է 5,7 միլիոնից, մահացել է ԱՄՆ 177 հազար բնակիչ։ ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, հիմա նոր պատվաստանյութը փորձարկումների եզրափակիչ փուլում է։ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր