00:00:00

Դավիթ Բեկի փողոցում «Opel»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել եզրաքարին. Վարորդը վիրավոր է

10:55, 25 օգոստոս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մասիս Հ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել եզրաքարին: Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր