00:00:00

Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայում

10:24, 25 օգոստոս 2020 Աշխարհ

Պարագվայի դատարանը Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոյին ու նրա եղբայր Ռոբերտոյին ազատ է արձակել, հաղորդում է ABC Color-ը: Վերջին շրջանում Ռոնալդինյոն ու նրա եղբայրը տնային կալանքի տակ էին Պարագվայում: Մարտին նրանք ձերբակալվել էին կեղծ անձնագրերով Պարագվայ ժամանելու համար։ Դատարանը նրանց թույլ է տվել վերադառնալ հայրենիք: Նախկին ֆուտբոլիստը կվճարի 90 հազար դոլար տուգանք: Այդ գումարից 60 հազարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ 30 հազարը՝ բարեգործության: Նրա եղբայրը տուգանվել է 200 դոլարով: Հիշեցնենք, որ 40-ամյա Ռոնալդինյոն կարիերան ավարտել էր 2018 թվականին, իսկ նրա վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր