00:00:00

Փրկարարները Սիսիանում ժամանակավորապես դադարեցրել են 33-ամյա կնոջ որոնողական աշխատանքները

22:51, 24 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և 40 քաղաքացիներ։ Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։ Ժամը 20:21-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր