00:00:00

Գերմանիայի կառավարությունը հնարավոր է համարում, որ Նավալնիին թունավորել են

18:25, 24 օգոստոս 2020 Աշխարհ

Գերմանիայի իշխանությունները հնարավոր են համարում, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։ «Քանի որ կա որոշակի հավանականություն, որ դա թունավորում էր, Նավալնիին պաշտպանություն է պետք», – ասել է Զայբերտը։ Հիշեցնենք, որ Նավալնիի առողջությունը կտրուկ վատացել է օգոստոսի 20-ին, նա կոմայի մեջ է։ Նավալնին վատացել է Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթռիում։ Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Օմսկում։ Օմսկի բժիշկները հերքել են թունավորման վարկածը։ Նավալնիի պաշտոնական ախտորոշում դեռ չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր