00:00:00

Բալին մինչև 2020 թվականի ավարտն օտարերկրացիների համար փակ կմնա

16:30, 24 օգոստոս 2020 Աշխարհ

Ինդոնեզիայի Բալի կղզին կորոնավիրուսի համավարակի ֆոնին մինչև 2020 թվականի ավարտն օտարերկրացիների համար փակ կմնա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կղզին արտասահմանցիների համար կբացվի սեպտեմբերի 11-ին։ «Ինդոնեզիայի կառավարությունը նախկինի պես արգելում է բնակչությանն արտասահման մեկնել՝ համենայն դեպս մինչև 2020 թվականի ավարտը։ Այս քաղաքականությանը համապատասխան՝ մենք մինչև 2020 թվականի ավարտը նաև չենք կարող բացել սահմանները զբոսաշրջիկների առաջ, քանի որ Ինդոնեզիայում՝ այդ թվում և Բալիում, դեռևս բավականաչափ անվտանգ չէ»,-նշել է Բալիի նահանգապետ Վայան Կոստերը։ «Պետք է զգույշ լինենք, չենք կարող շտապել։ Բալի կղզին զբոսաշրջությունը վերականգնելու փորձի պատճառով չպետք է անհաջողություն կրի, քանի որ դա վատ ազդեցություն կունենա Ինդոնեզիայի իմիջի վրա»,- հավելել է նա։ Նշվում է, որ այժմ իշխանությունները ծրագրում են ներքին զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ աշխատել։ Բալին կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսապես լուրջ վնասներ է կրել։ Նշվում է, որ զբոսաշրջային ոլորտում առնվազն 2667 մարդ կորցրել է աշխատանքը, ավելի քան 73 000 մարդ ստիպված է եղել չվարձատրվող հանգստի մեկնել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայում համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման ավելի քան 155 000 դեպք է գրանցվել, մահացել է 6759 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր