00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

16:00, 24 օգոստոս 2020 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Զելենսկի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Զելենսկի, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր