00:00:00

Կրետեում մարդատար նավի վրա պայթյուն է որոտացել

15:28, 24 օգոստոս 2020 Աշխարհ

Կրետեում Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա պայթյուն է որոտացել, 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է cretapost.gr-ը: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նավի մեքենաների բաժանմունքում, պատճառը դեռ հայտնի չէ: Նախնական գնահատականների համաձայն՝ պայթել է շոգեկաթսան: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու մեքենաներ: 4 տուժածներից մեկը լուրջ վնասվածք է ստացել: Մարդատար նավն ընթանում էր Իրակլիոն-Պիրեա երթուղով: Դեպքի ժամանակ նավի վրա ուղեւորներ չեն եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր