00:00:00

Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է երկու ական

11:18, 24 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր