00:00:00

Բրունու Ֆերնանդեշը՝ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու

20:15, 22 օգոստոս 2020 Սպորտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: 25-ամյա Ֆերնանդեշը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն է՝ 7 գոլով: Բրունու Ֆերնանդեշը 2019/20 մրցաշրջանում «Սպորտինգի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթող դարձավ իսպանական «Սևիլիան», որը եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնեց «Ինտերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր