00:00:00

40-ամյա տղամարդը ցանկացել է ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

10:39, 22 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 21-ին, Ժամը 20։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր