00:00:00

Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են

09:15, 22 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 21-ին, ժամը 09:05-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է կորած քաղաքացու որոնողական աշխատանքները։

Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և Շամլուղ գյուղի 20 բնակիչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 17-ին, ժամը 13։00-ին Շամլուղ քաղաքի բնակիչը (Հրանուշ Ս․, ծնված 1947 թ․) մեկնել է Լալվար լեռ և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներ են իրականացվել Լալվար լեռան հարավ-արևելյան հատվածում՝ մոտ 100 հա տարածքում, որոնց մասնակցել են նաև ոստիկանության 7 աշխատակից և Շամլուղ քաղաքի 30 բնակիչ։

Կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր