00:00:00

Փրկարարներն անգիտակից վիճակում գտնվող քաղաքացուն պատգարակով իջեցրել են անտառից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

21:26, 21 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 21-ին, ժամը 16։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները ոտքով բարձրացել են Թթուջուր գյուղի անտառ. նրանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում: Վատառողջ քաղաքացուն անտառից իջեցնելու եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Բժիշկները քաղաքացի Սուսաննա Մ․-ին (ծնված 1952 թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետեւ փրկարարները պատգարակով մոտ 800 մ իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր