00:00:00

Սերժ Գնաբրին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

21:05, 21 օգոստոս 2020 Սպորտ

Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին: Կիսաեզրափակիչի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչներ Նեյմարն ու Անխել Դի Մարիան: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպելու են «Բավարիան» ու ՊՍԺ-ն: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր