00:00:00

«Ռեալը» կփորձի Մպաբեին ձեռք բերել 2021 թվականին

18:54, 21 օգոստոս 2020 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից: L'Equipe-ի տեղեկություններով՝ Արքայական ակումբը Մբապեի հետ կփորձի պայմանագիր կնքել 2021 թվականին, երբ ակումբի ֆինանսական վիճակը թույլ կտա իրականացնել 21-ամյա հարձակվողի տեղափոխությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու նպատակով: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 20 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր