00:00:00

Մրգաշատում բետոնե պատը փլուզվել է 32-ամյա տղամարդու վրա, որը տեղում մահացել է

11:32, 21 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 02։16-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, ով տեղում մահացել է։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր