00:00:00

9 արշավականներ չեն կարողացել իջնել Արագած լեռից. օգնության են հասել փրկարարները

09:53, 21 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 20-ին, ժամը 20։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 14 հոգանոց արշավախումբը բարձրացել է Արագած լեռը․ 5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9 քաղաքացիները՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը և տարածքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում իջնել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ տեղափոխել իրենց ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացի Գայանե Վ․-ն, որ վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր