00:00:00

Գերմանիայում ձերբակալվել է Խորվաթիայի իշխանությունների կողմից հետախուզվող ռազմական հանցագործը

23:21, 20 օգոստոս 2020 Աշխարհ

Գերմանիայում ձերբակալվել է Խորվաթիայի իշխանությունների կողմից հետախուզվող 55-ամյա ռազմական հանցագործը: Նա 23 տարի առաջ Խորվաթիայում դատապարտվել է մարդկության դեմ հանցանքի համար, սակայն այդպես էլ չի կրել պատիժը: 1997 թվականին տղամարդը, ով այժմ ԱՄՆ քաղաքացի է, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Խորվաթիայում 1993 թվականին պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության սպանության համար: Սակայն տղամարդը, ում անունը չի նշվում, խուսափել է արդարադատությունից: Նա ձերբակալվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում եւ այժմ կալանքի տակ է մնում, նրան կարտահանձնեն Խորվաթիա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր