00:00:00

Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով. վերջինս վերակենդանացման բաժանմուքնում է

09:50, 20 օգոստոս 2020 Պատահարներ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է: Այստեղ շտապ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը: Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, հայտնում է ТАСС գործակալությունը: Կիրա Յարմիշը Թվիթերի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը: https://www.facebook.com/lentaru/videos/915751432255093/?t=0&v=915751432255093

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր