00:00:00

Բավարիան հեռացրել է ռասիզմի մեջ մեղադրվող մարզչին

00:31, 20 օգոստոս 2020 Սպորտ

Մյունխենի «Բավարիան» հեռացել է երիտասարդական թիմի մարզչին, որը մեղադրվում էր ռասիզմի մեջ, հայտնում է Spiegel-ը:
Մասնագետի անունը չի բարձրաձայնվում: Կողմերը ժամանակից շուտ որոշել են խզել պայմանագիրը՝ երկկողմ համաձայնությամբ: Մարզիչը ֆուտբոլիստների հետ խոսելիս ռասիստական արտահայատություններ է իրեն թույլ տվել: Նա 2003 թվականից աշխատել է երիտասարդական սեկտորում, իսկ 2016 թվականին նշանակվել է թիմի Մ9-ից մինչև Մ15 տարեկանների թիմերի մարզական տնօրեն: Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ մոտակա հետապնդողին շրջանցելով 13 միավորով: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում մյունխենյան թիմը 8-2 հաշվով ջախջախել է «Բարսելոնային»: Եզրափակիչ դուրս գալու համար «Բավարիան» կմրցի «Լիոնի» հետ: Խաղը տեղի կուեննա օգոստոսի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր