00:00:00

Պապի կողմից ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության սարք. բկ խոսնակ

17:24, 19 օգոստոս 2020 Պատահարներ

Տավուշի մարզում 58-ամյա պապի կողմից փայտով ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։ «Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա եւ 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։ Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր