00:00:00

Մինչեւ 4,7 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում

15:14, 19 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 19-ին 4,2-ից մինչեւ 4,7 մագնիտուդով երեք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանի հարավ - արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է մոտավորապես մեկ կետում. Տայնան քաղաքից 33 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք, իսկ օջախները եղել են 10 – 11 կիլոմետր խորությունում: Գետնի տատանումներ են զգացվել Տայնան, Ցզյաի, Գաոսյուն քաղաքներում, Յուլնինի, Նանտոուի եւ Չժանհուայի գավառների տարածքում: Տուժածների եւ վնասի մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել: Տայվան կղզին՝ 23 միլիոն բնակչությամբ գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ ակտիվ գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր