Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Մարկինյոն: Այնուհետ` առաջին կեսի վերջնամասում Անխել դի Մարիոն խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Խուան Բերնատ Վելասկոն հեղինակեց իր թիմի երրորդ գնդակը: ՊՍԺ-ն այս հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այն էլ իր պատմության մեջ առաջին անգամ:
Կիսաեզրափակչի մյուս խաղում օգոստոսի 20-ին կմրցեն «Լիոն»-ը և «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: