00:00:00

Երեւանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

23:08, 18 օգոստոս 2020 Պատահարներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Նորք Մարաշի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանած օպերատիվ խումբը՝ Ա, Պապյանի գլխավորությամբ, հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Կենտրոնի ոստիկանները նաև օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: Ոստիկանները մոտավոր գիտեն նաև վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվածքները պատճառվել են գազային ատրճանակից արձակված կրակոցներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր