00:00:00

Խոշոր ու շղթայական ավտովթար Երեւանում. կա վիրավոր

22:31, 18 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Nissan, Toyota, Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր