00:00:00

Հայ ծանրորդները կմասնակցեն միջազգային մրցաշարի

17:40, 18 օգոստոս 2020 Սպորտ

Հայաստանի 3 ներկայացուցիչներ կմասնակցեն Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (87 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը մրցաշարին չեն մասնակցի  վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։ Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 դոլար պարգևավճար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր