00:00:00

«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» խաղը կսպասարկի ռումինացի մրցավար

15:15, 18 օգոստոս 2020 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և Կիպրոսի «Օմոնիայի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն, հաղորդում է hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 19-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղում Կոլցեսկուն եզրերում կօգնեն իր հայրենակից Ռադու Գինգուլեցը և բելառուս Անտոն Գուսևը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: «Օմոնիային» հաղթելու դեպքում հայկական ակումբը կմրցի «Լեգիա» (Լեհաստան) -«Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Օգոստոսի 19-ին Թբիլիսիում կայանալիք «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Տիրանա» (Ալբանիա) հանդիպան ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը, հանդիպման մրցավարների տեսուչ՝ Գևորգ Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր