00:00:00

Խամես Ռոդրիգես. Որոշ մարդկանց պատճառով խաղաժամանակ չեմ ստանում

00:57, 18 օգոստոս 2020 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է Արքայական ակումբից հեռանալու ցանկության մասին: «Երբ դու չես ստանում բավարար խաղաժամանակ, սկսում ես դժգոհ լինել քո կարգավիճակից, անկախ նրանից, թե որ թիմում ես հանդես գալիս: Ես գիտեմ, որ ունեմ անհրաժեշտ բոլոր որակները կայուն խաղ ցուցադրելու համար, սակայն որոշ մարդկանց պատճառով չեմ ստանում խաղաժամանակ: Դժվար է, երբ ակումբի ֆուտբոլիստների մեջ տարբերություններ են տրվում: Ես ցանկանում էի հեռանալ, սակայն ակումբն ինձ արգելեց»,- Ռոդրիգեսի խոսքը փոխանցում է Marca-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում 29-ամյա կիսապաշտպանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր