00:00:00

Գողթանիկ գյուղում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. ԱԻՆ

10:05, 17 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։ Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևոն Ա․-ի (ծնված 1998 թ) դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր