00:00:00

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 20-ամյա վարորդը 07-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

23:33, 16 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:15-ի սահմաններում, Աչաջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: Վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ Աչաջուր գյուղի բնակիչ, 16-ամյա Սարմեն Ս.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: եղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր