00:00:00

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

22:39, 16 օգոստոս 2020 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ջրատարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խաչատրյանն ու ուղևորներ՝ 23-ամյա Արման Մարտինյանն ու 29-ամյա Հովհաննես Հաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր