00:00:00

Սոլակ գյուղի մոտ ժայռից ընկած 16-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է, նա շոկային վիճակում է

18:32, 16 օգոստոս 2020 Պատահարներ

Սոլակ գյուղի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա պատանու  վիճակը ծայրահեղ ծանր է , նա   գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր