00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ

16:30, 16 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 20։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 21:56-ին։ Այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր