00:00:00

«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին

21:37, 14 օգոստոս 2020 Պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 18:26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ ՃՈ հենակետից դեպի Երեւան տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարույր Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր