00:00:00

Իրաքը Թուրքիայի հարձակումներին պատասխանելու մի քանի տարբերակ ունի

17:06, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Իրաքը ռազմական հնարավորություններ ունի՝ պատասխանելու Թուրքիայի ցանկացած հարձակման: Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի ներկայացուցիչ Տահսին ալ-Հաջաֆին՝ մեկնաբանելով թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետեւանքով զոհվել են Իրաքի սահմանային ծառայության 2 հրամանատարներ, հաղորդում է NRT Digital Media-ն: «Այդ միջադեպը բացասաբար կազդի Թուրքիայի եւ Իրաքի միջեւ երկկողմ հարաբերություններին: Մենք խորհրդակցություններ ենք սկսել եւ կքննարկենք Իրաքի տարածքի վրա Թուրքիայի հարձակումները »,-ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները՝ իրաքյան հողերի հեռու: Իրաքն ավելի վաղ չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը, ԱԳՆ-ն հետ է կանչել Թուրքիայի դեսպանին եւ նրան փոխանցել բողոքի նամակը՝ կապված միջադեպի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր