00:00:00

Լուկաշենկոն՝ 80,1%, Տիխանովսկայան՝ 10,1%․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները

16:12, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը, հայտնում է Tut.by-ն: Աննա Կանոպացկայան ստացել է 1,67% ձայն, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,21%, Սերգեյ Չերեչենը՝ 1,14%: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5,8 մլն մարդ, վաղաժամկետ քվեարկությանը՝ ավելի քան 2,8 մլն մարդ: Բոլոր թեկնածուները, բացի Լուկաշենկոյից, բողոքարկել են ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր