00:00:00

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը

17:09, 14 օգոստոս 2020 Աշխարհ

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը: Դա կապված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում հակակոռուպցիոն գործողության հետ կապված քրեական գործի հարուցմամբ, գրում է Gununsesi.info-ն: «Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի քննության բազմաթիվ հարցերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից անցյալ ամիս: Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ջեյհուն Բայրամովը նշանակվել է արտգործնախարարի պաշտոնում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր